Logo

Մարմնամարզության ԵԱ. Ռոբերտ Գյուլումյանը հանդես կգա բազմամարտի եզրափակիչում

11:21 / 28.04.2024Մարմնամարզություն
null

Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում Ռոբերտ Գյուլումյանը դուրս է եկել բազմամարտի եզրափակիչ:

Երիտասարդների բազմամարտի եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 28-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 12:00-ին:

Հիշեցնեննք, որ ապրիլի 27-ին մեծահասակների պայքարում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը (հենացատկ):

Երիտասարդների մրցապայքարում էլ Համլետ Մանուկյանը նժույգ թափերի վարժությունում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Մամիկոն Խաչատրյանը նվաճել էր բրոնզե մեդալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա