Logo

Մարմուշի հեթ-տրիկն ու Էդերսոնի ասիստների ռեկորդը

19:53 / 15.02.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանն առաջին խաղակեսից հետո 3-0 հաշվով հաղթում է «Նյուքասլին»:

Հեթ-տրիկ է գրանցել եգիպտոսցի հարձակվող Օմար Մարմուշը, որի համար առաջին գոլերն են Անգլիայում:

Առաջին գոլի ժամանակ Մարմուշին ասիստ է կատարել դարպասապահ Էդերսոնը: Squawka-ն տեղեկացնում է, որ սա բրազիլացու 6-րդ ասիստն է Պրեմիեր լիգայում, դարպասապահների շրջանում ռեկորդ է:

Ընթացիկ առաջնությունում Էդերսոնի երրորդ գոլային փոխանցումն է: Նույնքան ասիստ ունի նաև Լոնդոնի «Արսենալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը: 

Ի դեպ, Անգլիայի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆիլ Ֆոդենն ավելի քիչ ասիստ է կատարել, ընդամենը` երկու:

Գոլերի տեսանյութերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ