Ֆրանսիայի Մարսել քաղաքում շարունակվող թենիսի ATP-250 շարքի մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Գրիգոր Դիմիտրովի դեմ (13-րդ ռակետ)։ Բուլղարացի թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-3, 7-6 հաշվով հաղթել է ֆրանսիացի Արտուր Ռինդերկնեխին։
Մրցախաղը կկայանա փետրվարի 10-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին։
Հիշեցնենք, որ աշխարհի 18-րդ ռակետ Խաչանովը 1/4 եզրափակիչում 6-4, 6-1 հաշվով հաղթել էր չինացի Չժան Չժիժենին (50-րդ ռակետ):


