«Մարսելը» Լիգա 1-ի 21-րդ տուրում հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Անժեի» դարպասը:
Ռոբերտո Դե Ձերբիի գլխավորած թիմը երկու գոլերն էլ խփեց երկրորդ խաղակեսում: Դարպասի գրավմամբ աչքի ընկան Ադրիեն Ռաբիոն ու Նիլ Մոպեն:
«Մարսելը» միավորների քանակը հասցնում է 43-ի և շարունակում է ընթանալ երկրորդ տեղում, «Անժեն» 23 միավորով 13-րդն է:
Լիգա 1, 21-րդ տուր
«Անժե» - «Մարսել»՝ 0-2 (տեսանյութ)
Ադրիեն Ռաբիո, 69, Նիլ Մոպե 74
Լիգա 1-ի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


