Logo

«Մարսելի» ֆուտբոլիստի պատվին մարզադաշտ է անվանակոչվել

18:21 / 13.10.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի ազգային հավաքականի և ֆրանսիական «Մարսելի» 26-ամյա կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բալերդիի պատվին Արգենտինայում մարզադաշտ է անվանակոչվել, հայտնում է Foot Mercato-ն՝ հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:

«Կլաբ Սպորտիվո Պուեյրեդոն» մարզադաշտն անվանակոչվել է «Լեո Բալերդի»:

Բացման արարողությանը ներկա են եղել «Մարսելի» ավագի տատն ու պապը, իսկ Բալերդին տեսաուղերձ է թողել. «Սա մեծ ուրախություն է բոլոր նրանց համար, ովքեր այս գույները կրում են իրենց սրտերում, ինչպես մեր դրոշը կրում է դրանք ամբողջ աշխարհում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ