Լիգա 1-ի 20-րդ տուրում տեղի ունեցավ երկու «Օլիմպիկների»՝ «Մարսելի» ու «Լիոնի» բախումը: «Վելոդրոմում» կայացած խաղում 3-2 հաշվով կամային հաղթանակ տարան տանտերերը:
Հանդիպման հաշիվը բացվեց 53-րդ րոպեին. հյուրերից դարպասի գրավմամբ աչքի ընկավ Կորենտին Տոլիսոն: Հաղթական գոլը հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ խփեց «Մարսելի» ֆուտբոլիստ Լուիս Էնրիկեն:
«Մարսելը» միավորների քանակը հասցրեց 40-ի և երկրորդ տեղում է, 10 միավորով զիջում է առաջատար ՊՍԺ-ին: «Լիոնը» 30 միավորով 7-րդն է:
Լիգա 1, 20-րդ տուր
«Մարսել» - «Լիոն»՝ 3-2 (տեսանյութ)
Մեյսոն Գրինվուդ, 61, Ադրիեն Ռաբիո, 64, Լուիս Էնրիկե, 85 - Կորենտին Տոլիսո, 53, Ալեքսանդր Լակազետ, 72, 11մ
Լիգա 1-ի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


