Logo

«Մարսելը» հայտարարել է Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:53 / 10.08.2022• ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ալեքսիս Սանչես

Միլանի «Ինտերից» հեռացած չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարիերան կշարունակի ֆրանսիական «Մարսելում», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

33-ամյա ֆուտբոլիստն ու Ֆրանսիայի փոխչեմպիոնը համաձայնության են եկել, չիլիացին բուժզննում անցնելու և պայմանագիր ստորագրելու համար օգոստոսի 9-ին ժամանել է Մարսել: Սանչեսը ֆրանսիական ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակում:

Ավելի վաղ Սանչեսն ու «Ինտերը» երկկողմ համաձայնությամբ խզել էին պայմանագիրը: Նա 2019-ից էր խաղում իտալական ակումբում։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ