Միլանի «Ինտերի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը տեղափոխվում է ֆրանսիական «Մարսել», հաղորդում է Sky Sports-ը:
33-ամյա ֆուտբոլիստն ու Ֆրանսիայի փոխչեմպիոնը պայմանագիր են համաձայնեցրել:
Ավելի վաղ տեղեկություններ կային այն մասին, որ «Ինտերն» ու Ալեքսիս Սանչեսն օգոստոսի 1-ին խզել են պայմանագիրը: Սանչեսը նախորդ մրցաշրջանում «Ներաձուրիների» կազմում մասնակցել էր 39 հանդիպման, դարձել 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:


