Անգլիական «Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան իր կարծիքն է ներկայացրել Խոսեպ Գվարդիոլայի և Յուրգեն Կլոպի մասին, որոնք մարզում են համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։
«Գվարդիոլային պետք է ոչ թե մեկնաբանել, այլ վայելել նրա աշխատանքը։ Հաճույք ես ստանում՝ տեսնելով, թե ինչ է անում նա։ Ցանկացածի համար շատ բարդ խնդիր կլինի վերարտադրել այն, ինչ նա անում է։ Նրա աշխատանքը վերարտադրելու համար անհրաժեշտ է մեկնաբանել այն։ Կարծում եմ՝ առնվազն ինձ համար անհնար է հասկանալ, թե ինչպես է գործում Գվարդիոլայի ուղեղը։
Ինձ թվում է՝ Կլոպը սեփական ձեռագիր ունեցող մարզիչ է։ Նրա թիմի խաղին նույնպես շատ հաճելի է հետևել։ Բայց նրան ավելի հեշտ է ընկալել»,- The Mirror-ի փոխանցմամբ՝ նշել է Բիելսան։