Հունական «Օլիմպիակոսը» ներկայացրել է թիմի նորեկ, բրազիլացի պաշտպան Մարսելոյին: Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստն օրեր առաջ հունական ակումբ էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում:
«Օլիմպիակոսի» մարզադաշտում հավաքված շուրջ 25000 երկրպագուները ջերմ ընդունելության են արժանացրել լեգենդար բրազիլացուն:
34-ամյա ֆուտբոլիստն ընտրել է «12» համարի խաղաշապիկը:
Մարսելոն «Ռեալում» խաղացել է 2007-2022 թվականներին ու դարձել թիմի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը (25 տիտղոս):