Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան հիացած չէ ժամանակակից ֆուտբոլի միտումներով ու կարծում է, որ բիզնես մտածելակերպն ազդում է խաղի դիտարժանության վրա:
«Ֆուտբոլի երկրպագուներն աստիճանաբար շատանում են, բայց խաղի գրավչությունն ընկել է: Այն, ինչը ժամանակին այս խաղը դարձնում էր լավագույնն աշխարհում, այլևս առաջնահերություն չէ: Բիզնեսին միայն հետաքրքրում է, թե քանի մարդ է դիտում ֆուտբոլ. դա ազդում է խաղի գրավչության վրա: Այժմ նկատվում է երկրպագուների արհեստական աճ, որը կնվազի, քանի որ տարիներ անց քիչ կլինեն այն ֆուտբոլիստները, որոնք հաճույք կպարգևեն երկրպագուներին: Ֆուտբոլը մշակույթ է, ոչ թե լավագույն դրվագներով հավաքված 5 րոպեանոց տեսանյութ»,- հետխաղյա ասուլիսի ժամանակ ասել է արգենտինացի մասնագետը Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Կոլումբիայի հավաքականից կրած պարտությունից (0-1) հետո։
Հիշեցնենք, որ Մարսելո Բիելսան Ուրուգվայի հավաքականը գլխավորում 2023 թվականից: Ուրուգվայի հավաքականը 13 տարի չի կարողանում դուրս գալ Կոպա Ամերիկայի եզրափակիչ։
Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստները բախվել են կոլումբացի երկրպագուների հետ