Logo

Մարսելոն խզեց պայմանագիրն «Օլիմպիակոսի» հետ

19:43 / 18.02.2023ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Բրազիլացի պաշտպան Մարսելոն խզել է պայմանագիրը հունական «Օլիմպիակոսի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Անմոռանալի պահեր ապրեցի Հունաստանում և ջերմ ընդունելության արժանացա նոր տանը ոչ միայն ես, այլև ամբողջ ընտանիքս: Պիրեյոսն ու այնտեղ ապրող մարդիկ նվաճեցին իմ սիրտը, և սա իմ վերջին անգամը չի լինի այս հրաշալի երկրում:

Ես միայն կարող եմ հպարտանալ «Օլիմպիակոսի» մարզաշապիկը հագնելու համար: Այսօր ես հրաժեշտ եմ տալիս, բայց հեռանում եմ մեծ սիրով ու հարգանքով լցված նախագահի, թիմակիցներիս, ամբողջ աշխատակազմի ու երկրպագուների նկատմամբ: Ես «Օլիմպիակոսին» հաջողակ ապագա եմ մաղթում: Շնորհակալություն, «Օլիմպիակոս»,- գրել է Մարսելոն սոցցանցերում:

Մարսելոն «Օլիմպիակոս» էր տեղափոխվել 2022 թվականի սեպտեմբերին՝ կնքելով 1 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ բրազիլացին 2007-2022 թվականներին ելույթ է ունեցել Մադրիդի «Ռեալի» կազմում ու նվաճել 25 տիտղոս: Նա Բենզեմայի հետ «Արքայական ակումբի» պատմության ամենատիտղոսակիր խաղացողն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ