Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն, որն այժմ խաղում է բրազիլական «Ֆլումինենսեում», արգենտինական «Արգենտինոս Խունիորսի» դեմ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը սարսափելի վնասվածք է հասցրել մրցակցի ֆուտբոլիստ Լուչիանո Սանչեսին:
Երկրորդ խաղակեսում՝ Սանչեսի դրիբլինգից հետո, Մարսելոն փորձել է խլել գնդակը մրցակցից, սակայն պատահմամբ կոտրել է նրա ոտքը:
Խախտումից հետո 35-ամյա բրազիլացին ուղիղ կարմիր քարտ է ստացել ու արցունքներն աչքերին հեռացել է խաղադաշտից՝ ընդգծելով, որ չէր ցանկանում վնասվածք հասցնել մրցակցին:


