Logo

Մարսելոն տեղափոխվեց «Ֆլումինեսե» (տեսանյութ)

19:46 / 24.02.2023ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն կարիերան կշարունակի բրազիլական «Ֆլումինեսեում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

34-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը հունական «Օլիմպիակոսն» էր, որի կազմը համալրել էր 2022 թվականի սեպտեմբերին՝ կնքելով 1 տարվա պայմանագիր: «Օլիմպիակոսի» կազմում Մարսելոն մասնակցել է 10 խաղի, խփել 3 գոլ:

Բրազիլացին 2007-2022 թվականներին ելույթ է ունեցել Մադրիդի «Ռեալի» կազմում ու նվաճել 25 տիտղոս: Նա ու ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման «Արքայական ակումբի» պատմության ամենատիտղոսակիր խաղացողներն են:

Հիշեցնենք, որ Մարսելոն «Ֆլումինեսեի» սան է, բրազիլալան ակումբի կազմում ելույթ է ունեցել 2005-2006 թվականներին և մասնակցել 30 հանդիպման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ