Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Մարսելոյի որդին` Էնցո Ալվեսը, նորամուտն է նշել ակումբի Մ19 թիմում։
15-ամյա հարձակվողն «Աթլետիկոյի» հասակակիցների դեմ Իսպանիայի պատանեկան առաջնության խաղում փոխարինման է դուրս եկել և 83-րդ րոպեին կրնկով ասիստ է կատարել խաղընկերոջը: «Ռեալի» պատանեկան թիմը հաղթել 1-0 հաշվով։
Մարտի 30-ին կայացած հանդիպմանը ներկա են եղել Մարսելոն, «Լոս Բլանկոսի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, նրա որդի և օգնական Դավիդե Անչելոտին, ակումբի տնօրեն Սանտիագո Սոլարին։
Էնցո Ալվեսը «Ռեալի» համակարգում է հանդես գալիս 2017թ. հուլիսից։ Նա հրավիրվում է նաև Իսպանիայի Մ17 հավաքական։


