«Ֆլումինենսեի» պաշտպան Մարսելոն անակնկալի է եկել, երբ իմացել է, որ Բրազիլիայի հավաքականում իր նախկին թիմակից Տիագո Սիլվան Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվելու է բրազիլական ակումբ:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է 35-ամյա ֆուտբոլիստը հիացմունքն արտահայտում Սիլվայի հետ զրուցելիս:
Հիշեցնենք, որ 39-ամյա Սիլվան 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո «Չելսիից» հեռանալու է ազատ գործակալի կարգավիճակում։ Նա 2020 թ. օգոստոսից է խաղում լոնդոնյան ակումբում, որի կազմում մասնակցել է 152 հանդիպման, խփել 9 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում։ Սիլվան «Ֆլումինենսեում» հանդես է եկել նաև 2007-2009 թթ. և 97 խաղում դարձել է 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։