Logo

«Մարսելը» կամային հաղթանակ տարավ և հավասարվեց առաջատարների քառյակին

00:42 / 27.09.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Լիգա 1-ի 6-րդ տուրի մեկնարկային խաղում «Մարսելը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Ստրասբուրգին»:

Մինչև 78-րդ րոպեն հյուրերը պարտվում էին: Նախ` Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հավասարեցրեց հաշիվը, իսկ հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին Ամիր Մուրիլյոն խփեց հաղթական գոլը:

«Մարսելը» 12 միավորով հավասարվեց առաջատարներին` «Ստրասբուրգին», չեմպիոն ՊՍԺ-ին, «Մոնակոյին» և «Լիոնին»: 

Ֆրանսիայի Լիգա 1, 6-րդ տուր

«Ստրասբուրգ» - «Մարսել»` 1-2

Աբդուլ Քուատարա, 49 - Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ, 78, Ամիր Մուրիլյո, 90+1

Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ