Logo

«Մարսելը» խաղավերջում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

01:45 / 13.03.2023Վիդեո
null

Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում «Մարսելը» սեփական խաղադաշտում 2-2 հաշվով ավարտեց «Ստրասբուրգի» հետ հանդիպումը:

49-րդ րոպեին հաշիվը բացեց դաշտի տերերի պաշտպան Շանսել Մբեմբան: 76-րդ րոպեին «Մարսելի» առավելությունը կրկնապատկեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը: «Ստրասբուրգը» փրկվեց խաղավերջում խփած գոլերի շնորհիվ. դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի կիսապաշտպան Ժան Էդ Օհոլուն:

29-րդ րոպեից տանտերերը խաղում էին 10 ֆուտբոլիստով. վերջին հույսի խախտման համար հեռացվել էր արգենտինացի պաշտպան Լեոնարդո Բալերդին: 

27 խաղից հետո «Մարսելը» 56 միավորով երկրորդն է և 10 միավոր զիջում է առաջատար ՊՍԺ-ին: «Ստրասբուրգը» 23 միավորով 15-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 27-րդ տուր

«Մարսել» - «Ստրասբուրգ»՝ 2-2 (տեսանյութ)

Շանսել Մբեմբա, 49, Ալեքսիս Սանչես, 76 (11մ) -  Ժան Էդ Օհոլու, 88, 89

Հեռացում՝ Լեոնարդո Բալերդի, 29 («Մարսել»)


Խաղային օրվա մյուս արդյունքները՝ 

«Կլերմոն» - «Լանս»՝ 0-4 (տեսանյութ)

«Այաչո» - «Մոնպելյե»՝ (տեսանյութ)

«Անժե» - «Թուլուզ»՝ 0-2 (տեսանյութ)

«Լորյան» - «Տրուա»՝ 2-0 (տեսանյութ)

«Նանտ» - «Նիս»՝ 2-2 (տեսանյութ)

«Մոնակո» - «Ռեյմս»՝ 0-1 (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ