Logo

«Մարսելը» խոշոր հաշվով հաղթեց և բարձրացավ առաջին տեղ

21:56 / 08.11.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Լիգա 1-ի 12-րդ տուրում «Մարսելն» ընդունեց «Բրեստին» և հաղթեց 3-0 հաշվով:

Գոլ խփեցին Անջել Գոմեսը, Մեյսոն Գրինվուդը և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:

Ռոբերտո Դե Ձերբիի գլխավորած թիմը 25 միավորով բարձրացավ առաջին տեղ` այս տուրի խաղը չանցկացրած ՊՍԺ-ին գերազանցելով մեկ միավորով: «Բրեստը» 10 միավորով 13-րդն է:

Ֆրանսիայի Լիգա 1, 12-րդ տուր

«Մարսել» - «Բրեստ»` 3-0

Անջել Գոմես, 25, Մեյսոն Գրինվուդ, 33 (11մ), Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ, 81

Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ