Ֆրանսիայի Լիգա 1-ի 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Մարսելը» հյուրընկալվելիս 5-1 հաշվով հաղթեց «Նիսին»:
Դուբլ գրանցեց անգլիացի վինգեր Մեյսոն Գրինվուդը:
Ռոբերտո Դե Ձերբիի գլխավորած թիմը 28 միավորով բարձրացավ առաջին տեղ` 1 միավորով գերազանցելով գործող չեմպիոն ՊՍԺ-ին, որն այս տուրի խաղը դեռ պետք է անցկացնի: «Նիսը» 17 միավորով 9-րդն է:
Ֆրանսիայի Լիգա 1, 13-րդ տուր
«Նիս» - «Մարսել»` 1-5
Մոհամեդ-Ալի Շո, 63 - Պյեռ-Էմերիկ Օբամեյանգ, 11, Մեյսոն Գրինվուդ, 33, 53, Թիմոթի Վեա, 58, Իգոր Պայշաո, 74
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


