Ֆրանսիայի Լիգա 1-ի 7-րդ տուրում «Մարսելը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց «Մեցին»: Ռոբերտո Դե Ձերբիի գլխավորած թիմը բոլոր գոլերը խփեց երկրորդ խաղակեսում:
«Մարսելը» 15 միավորով հավասարվեց առաջատարներ ՊՍԺ-ին և «Լիոնին», սակայն այս թիմերը 7-րդ տուրի խաղերը դեռ չեն անցկացրել: «Մեցը» 2 միավորով վերջին` 18-րդ տեղում է:
Ֆրանսիայի Լիգա 1, 7-րդ տուր
«Մեց» - «Մարսել»` 0-3
Իգոր Պայշաո, 51, Մեթ Օռայլի, 69, Ամին Գուիրի, 76
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


