Logo

«Մարսելը» պարտվեց. ՊՍԺ-ն այս տուրում կարող է ապահովել չեմպիոնությունը

21:59 / 29.03.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Լիգա 1-ի 27-րդ տուրում «Մարսելը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց «Ռեյմսին»:

Ռոբերտո դե Ձերբիի գլխավորած թիմը 49 միավորով երկրորդն է, 19 միավոր է զիջում առաջատար և գործող չեմպիոն ՊՍԺ-ին: Եթե քիչ անց մեկնարկող խաղում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հյուրընկալվելիս հաղթի «Սենթ Էտյենին»,առաջնության ավարտից 7 տուր առաջ անհասանելի կդառնա «Մարսելի» համար: Եթե այս տուրում 3-4-րդ տեղերը բաժանող «Մոնակոն» և «Նիսը» (47-ական միավոր) միմյանց միջև խաղում ոչ-ոքի գրանցեն, ՊՍԺ-ն վաղաժամ կապահովի չեմպիոնությունը:

Ֆրանսիայի Լիգա 1, 27-րդ տուր

«Ռեյմս» - «Մարսել»` 3-1 (տեսանյութ)

Կեիտո Նակամուրա, 29, Մամադու Դիախոն, 51, Վալենտին Ատանգանա Էդոա, 68 - Վալենտին Ռոնժեր, 78

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ