Logo

Մարսիալը ձմռանը կարող է տեղափոխվել Ա սերիա

20:45 / 27.12.2023Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը կարող է կարիերան շարունակել իտալական Ա սերիայում։ 

Gazetta Dello Sport-ի փոխանցմամբ՝ նրա ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է տրանսֆերն իրականացնել ձմռանը, որպեսզի ամռանը ազատ գործակալի կարգավիճակում բաց չթողնի Մարսիալին։ 

Ֆրանսիացի հարձակվողն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 19 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ