Գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, հանրությանը ներկայացվեց ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա» ֆիլմը: Այն ֆիլմ է սիրո մասին, որտեղ կա պատերազմ:
Պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: ՀՀ ՊՆ ռազմական նվագախումբը ներկայացրեց ֆիլմի սաունդթրեքը: «Գարուն ա․․․» ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսին հաջորդեց կարմիր գորգի պաշտոնական բացման արարողությունը: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, իսկ կոմպոզիտորը՝ Արման Ալբերտը:
«Գարուն ա» ֆիլմը պատմություն է մի ընտանիքի մասին, որի գլխավոր կերպարներն են հայրը՝ զինվորական, որդին՝ բիզնեսմեն և թոռը՝ վիրտուոզ երաժիշտ: Ֆիլմը ներկայացնում է 3 սերնդի փոխհարաբերություններն ու անհամաձայնությունները:
Գլխավոր հերոսի կայուն ապագան և հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը: Իսկ անսպասելի պատերազմը խաթարում է այս երեք սերնդի անդորրը:
Ֆիլմն Aratta Production-ի, Vision Studion-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է: Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM ընկերության աջակցությամբ: