«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը հայտարարել է, որ չի հրաժարվել անգլիական ակումբում խաղալուց։
«Ես երբեք չեմ հրաժարվի «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալուց։ Ես արդեն 7 տարի է՝ այստեղ եմ, և ես երբեք անհարգալից չեմ եղել ակումբի ու երկրպագուների նկատմամբ»,- գրել է Մարսիալն իր ինստագրամյան էջում։
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հայտնել էր, որ հարձակվողը չի ցանկացել ընդգրկվել «Ասթոն Վիլայի» դեմ կայացած (2-2) խաղի հայտացուցակում։