Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ու թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում են թիմում պահել ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալին, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Որոշման մասին տեղեկացրել են ֆրանսիացի հարձակվողին:
Երկու ակումբ ցանկանում է վարձավճարով ձեռք բերել Մարսիալին, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս մտադիր չէ նրան բաց թողնել:
26-ամյա հարձակվողը 2021/2022 մրցաշրջանի 2-րդ հատվածը վարձավճարով անցկացրել է իսպանական «Սևիլիայում»: Անտոնի Մարսիալը 2015 թվականին է 60 միլիոն եվրոյով «Մոնակոյից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:


