Պորտուգալացի կիսապաշտպան Մարտիմ Մայան հեռացել է Fastex Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանից առաջ էր ազատ գործակալի կարգավիճակում համալրել երևանյան ակումբի կազմը: Նա մասնակցել է 15 հանդիպման և կատարել երկու ասիստ:


