Logo

Մարտին Օ'Նիլը 20 տարի անց վերադարձավ «Սելթիկ»

21:22 / 28.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գլազգոյի «Սելթիկի» գլխավոր մարզիչ է նշանակվել Մարտին Օ'Նիլը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը ստորագրել են պայմանագիր, որի մանրամասները չեն հաղորդվում։

73-ամյա մասնագետը 6 տարի անց վերադարձել է մարզչական աշխատանքի։ Նրա նախորդ աշխատավայրը «Նոթինգհեմ Ֆորեսթն» էր, որը մասնագետը մարզել է 2019թ. հունվարից հուլիս։

Հյուսիսիռլանդացին «Սելթիկը» մարզել է նաև 2000-2005թթ.։ Շոտլանդական ակումբը նրա գլխավորությամբ 265 խաղում տարել է 199 հաղթանակ, գրանցել 26 ոչ-ոքի, կրել 40 պարտություն, նվաճել 7 տիտղոս։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ