Շոտլանդական «Սելթիկը» մինչև մրցաշրջանի ավարտը կգլխավորի Մարտին Օ'Նիլը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
73-ամյա մասնագետը «Սելթիկը» ժամանակավոր գլխավորել էր նաև հոկտեմբերին, երբ Բրենդան Ռոջերսը հեռացվել էր: Օ'Նիլի գլխավորությամբ Շոտլանդիայի հեղինակավոր թիմը տարել էր 7 հաղթանակ, կրել 1 պարտություն:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ «Սելթիկը» հայտարարել էր գլխավոր մարզչի պաշտոնից Վիլֆրիդ Նենսիին հեռացնելու մասին: 48-ամյա ֆրանսիացին դեկտեմբերի սկզբին էր գլխավորել «Սելթիկը»: Նենսիի գլխավորությամբ ակումբը գրանցել էր 2 հաղթանակ և 6 պարտություն:


