Logo

Մարտին Սկորսեզեն Հռոմի պապի խնդրանքով նոր ֆիլմ կնկարահանի Հիսուս Քրիստոսի մասին

16:27 / 29.05.2023Ռեժիսորներ
Հիսուս Քրիստոս-ֆիլմ

Ռեժիսոր Մարտին Սկորսեզեն հայտարարել է, որ Հռոմի պապի խնդրանքով նոր ֆիլմ կնկարահանի Հիսուս Քրիստոսի մասին, հայտնում է Catholic Civilization-ը։

Հռոմի պապը մշակույթի գործիչներին կոչ էր արել «մեզ ներկայացնել Հիսուսին»։

«Ես արձագանքեցի Հռոմի պապի՝ արվեստագետներին ուղղված կոչին ինձ հայտնի միակ ձևով՝ Հիսուսի մասին ֆիլմի սցենար հորինելով և գրելով։ Եվ ես պատրաստվում եմ սկսել դրա ստեղծումը»,- ասել է Սկորսեզեն։

Ավելի վաղ Սկորսեզեն Deadline-ին տված հարցազրույցում ասել էր, որ տարիքի պատճառով շատ մեծ պլաններ չունի կինոյում։ 80-ամյա ռեժիսորի խոսքով՝ եթե ֆիլմի արտադրությունը մի քանի ամիս տևեր, ապա իրավիճակն այլ կլիներ։

Ի դեպ, օրերս Կաննի 76-րդ կինոփառատոնում կայացել է Սկորսեզեի նոր՝ «Ծաղկի լուսնի սպանողները» ֆիլմի պրեմիերան։ Սյուժեն հիմնված է լրագրող Դեյվիդ Գրանի համանուն գրքի վրա, այն տեղի է ունենում 1920-ականներին Օկլահոմայում. ինչ-որ մեկը սկսում է բնիկ ամերիկացիներին սպանել այն բնակավայրում, որտեղ նավթի հանք է հայտնաբերվել, և Հետաքննությունների դաշնային բյուրոն ստանձնում է հետաքննությունը: Ֆիլմում Դի Կապրիոյի, Դե Նիրոյի և Գլեդսթոունի հետ միասին նկարահանվել են նաև Բրենդան Ֆրեյզերը և Ջեսի Պլեմոնսը։

Կարող եք կարդալ նաև՝

Կաննի 76-րդ կինոփառատոնը. 11 ֆիլմ, որոնք պարտադիր պետք է դիտել

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ