«Արսենալը» ձեռք է բերել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Transfermarkt-ի տվյալներով` «Զինագործները» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 65 միլիոն եվրո։
Սուբիմենդին «Ռեալ Սոսյեդադի» կազմում 236 խաղում խփել է 10 գոլ, կատարել 9 ասիստ։