Logo

Մարտինես. «Հայաստանի հավաքականը մրցունակ թիմ է, ինձ դուր է գալիս նրանց մարզչի աշխատանքը»

18:18 / 15.11.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆեռնանդեշը խոսել են Հայաստանի ազգային թիմի դեմ կայանալիք տնային խաղի մասին:

Ռոբերտո Մարտինես. «Շատերը չգիտեին՝ ինչ սպասել Հայաստանի հավաքականից առաջին տուրի խաղում։ Նոր մարզիչը շատ քիչ ժամանակ ուներ մեր դեմ առաջին խաղից առաջ, բայց թիմը խելացի է, կարողանում է խաղալ և ստեղծագործական ներուժ ունի։ Պաշտպանությունում նրանք ունեն 5 խաղացողից կազմված կազմակերպված գիծ։ Հայաստանը լավ խաղեր է անցկացրել, բայց նրանց բախտը չի բերել։ Հայաստանի հավաքականը շատ մրցունակ թիմ է, որին մենք հարգանքով ենք վերաբերվում։ Ինձ դուր է գալիս նրանց մարզչի աշխատանքը»:

Բրունու Ֆեռնանդեշ. «Պորտուգալիայի հավաքականի նպատակը հաղթելն է` անկախ մրցակցից։ Մենք միշտ ձգտում ենք հաղթել։ Աշխարհի առաջնությունում հաղթելու երազանքը երբեք չի մարում, բայց դրա համար պետք է հաղթել ամենամոտ խաղում։ Այժմ ամենակարևորը Հայաստանի հավաքականին հաղթելն է:

Մենք արդեն խաղացել ենք Հայաստանի հավաքականի դեմ։ Նրանք արագ են հարձակման գծում, ուժեղ ու ագրեսիվ են գործում կենտրոնում։ Մենք գիտենք, թե ինչ դժվարություններ կարող են ստեղծել։ Բայց կարևոր է խաղալ մեր ֆուտբոլը և օգտագործել մեր ուժեղ կողմերը»:

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրի Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով 17:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Հայաստանի հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու F խմբում 3 անընդմեջ պարտությունից հետո 3 միավորով վերջին` 4-րդ տեղում և այլևս չի  կարող պայքարել 2-րդ տեղի համար։ Պորտուգալիան 10 միավորով առաջատարն է:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ