Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն անդրադարձել է Իռլանդիայի հավաքկանի դեմ խաղում Կրիշտիանու Ռոնալդուի հեռացմանը, հայտնում է A Bola-ն:
«Իռլանդացի պաշտպանը ֆիզիկական շատ լավ տվյալներ ուներ ու շատ դրամատիկ կերպով ընկավ խոտածածկին: Կփորձենք Հայաստանին հաղթել նաև Ռոնալդուի համար:
Պորտուգալիայի հավաքականը նախկինում արդեն փլեյ-օֆֆ ուղեգրով էլ է նվաճել Աշխարհի առաջնության ուղեգիր: Բայց մենք ևս մեկ խաղ ունենք, այն էլ տանը, որտեղ հաղթելու դեպքում ուղիղ ուղեգիր կնվաճենք»,-ասել է Մարտինեսը:


