«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ինյիգո Մարտինեսն ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերից» կրած պարտությունն ու խոսել առաջիկա «Էլ Կլասիկոյի» մասին:
«Կարծում եմ՝ այս խաղով հաղթեց ֆուտբոլը, ինչն ամենակարևորն է: Մենք ցույց տվեցինք՝ որքան հզոր թիմ ենք:
Լա լիգան մերն է, «Էլ Կլասիկոյում» հաղթանակը՝ նույնպես: Մարտական տրամադրվածությամբ ենք մոտենում «Ռեալի» դեմ խաղին: Մենք որևէ խնդիր չունենք», - Մարտինեսի խոսքն է մեջբերում Marca-ն: