Արգենտինացի կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսն ու դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն ընտրել են խաղային համարներն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Մարտինեսը կխաղա 6 համարի մարզաշապիկով, իսկ Էրիկսենը՝ 14:
Introducing our new no.6 🔥
— Manchester United (@ManUtd) July 28, 2022
🇦🇷 @LisandrMartinez#MUFC
He's a 🔟 but he wears 1️⃣4️⃣ 😎
— Manchester United (@ManUtd) July 28, 2022
🇩🇰 @ChrisEriksen8#MUFC
Մինչև այս «Կարմիր սատանաների» կազմում 6 համարի մարզաշապիկով ելույթ էր ունենում ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր անգլիական թիմից և վերադարձել Թուրինի «Յուվենտուս»:
Էրիկսենի խաղային համարով մինչև այս խաղում էր անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, որը նույնպես ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր «Մանչեսթեր Յունայթեդից»՝ համալրելով ԱՊԼ վերադարձած «Նոթինգեմ Ֆորեստի» կազմը:
Հիշեցնենք, որ Լիսանդրո Մարտինեսի տեղափոխության համար «Մանչեսթեր Յունայթեդն» Ամստերդամի «Այաքսին» վճարել էր 57,37 միլիոն եվրո, իսկ Քրիստիան Էրիկսենն ազատ գործակալի կարգավիճակում էր միացել «Կարմիր սատանաներին»:


