Պորտուգալիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ազգային թիմ հրավիրելու որոշումը:
«Ռոնալդուն շատ նպատակասլաց ֆուտբոլիստ է: Նա կարող է իր հետ բերել մեծ փորձ։ Բացի այդ, նա թիմի կարևորագույն մասն է: Ես չեմ նայում տարիքին»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է А Bola-ն:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական փուլում Պորտուգալիայի հավաքականը կմրցի Լիխտենշտեյնի (մարտի 23) և Լյուքսեմբուրգի (մարտի 26) դեմ: Այդ հանդիպումների համար հավաքական հրավիրվածների հայտացուցակում տեղ են գտել 26 ֆուտբոլիստներ: