Արգենտինայի հավաքականի և անգլիական «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը պատմել է, թե Ալբիսելեստեի ավագ Լիոնել Մեսին ինչ զրույց է ունեցել խաղընկերների հետ Մունդիալ-2022-ի եզրափակիչից առաջ:
«Մեսին հրաշալի ճառ ասաց: Նա խոսում էր ընտանիքի մասին, այն մասին, թե ինչ ճանապարհ ենք անցել մինչև եզրափակիչ:
Այդ ճառը բոլորիս ստիպեց հուզվել: Տպավորություն էր, որ մենք մի խումբ ընկերներով մեկնել ենք ճանապարհորդության և հասել ենք վերջնակետին:
Վերջում Լեոն շնորհակալություն հայտնեց բոլորիս, որ ամեն ինչ արել ենք իր համար»,- The Mirror-ին տված հարցազրույցում նշել է 31-ամյա դարպասապահը:
Հիշեցնենք, որ Մունդիալ-2022-ի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը Ֆրանսիային հաղթել էր հետխաղյա 11-մետրանոցներով:

-11.jpg)
