
Եթե ապրում եք Մոսկվայում և շատ եք կարոտում հայկական տաք գույներն ու արևոտ մթնոլորտը, ապա կարող եք այցելել Տրետակովյան պատկերասրահ և վայելել Մարտիրոս Սարյանի նկարները: Հայ նկարչի աշխատանքները կցուցադրվեն մինչև 2018 թվականի հունվարի 14-ը:
13 կտավ նախահեղափոխական շրջանից, որոնք Տրետյակովյան պատկերասրահում էին և ևս 16-ը Հայաստանից լիարժեք պատկերացում են տալիս հայկական գեղանկարչության տաք գույների և սարյանական ոճի մասին:






