Վրիժառուները միավորվել են «Վերջնախաղի» համար. Ապրիլի 22-ին տեղի է ունեցել սպասված «Վրիժառուները. Վերջնախաղը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի առաջին փակ ցուցադրությունը, որին ներկա էին Marvel-ի կինոմատոգրաֆիական տիեզերքի գրեթե բոլոր դերասանները:
Ռոբերտ Դաունի կրտսերը, Բենեդիկտ Քամբերբաչը, երեք Քրիսերը՝ Էվանս, Փրեթ, Հեմսուորթ, Սքարլետ Յոհանսոնը, Բրի Լարսոնը, Մարք Ռուֆալոուն, Բրեդլի Քուփերը և այլն, և այլն: Սարդ-մարդուն մարմնավորող Թոմ Հոլանդը, սակայն, չի կարողացել ներկա գտնվել ցուցադրությանը մեկ այլ ֆիլմի նկարահանումների պատճառով:
Նշենք, որ Սքարլետ Յոհանսոնը, որը Թանոսի ձեռնոցի նմանությամբ թևնոց էր կրում, դրա մասին խոսելով նշել է, որ այն պատրաստել է իր լավ ընկերներից մեկը՝ հայազգի Սոնյա Բոյաջյանը՝ Յոհանսոնի ընկերոջ պատվերով: Հատվածը կարող եք դիտել 1:38-ից:
Marvel Studios' Avengers: Endgame World Premiere Red Carpet
Whatever it takes.We are LIVE from the World Premiere of Marvel Studios' "Avengers: Endgame"! Keep watching for interviews with the cast, games with fans, and much more from the red carpet.
Gepostet von Marvel am Montag, 22. April 2019
Ամեն դեպքում, խենթ երկրպագուներ, սուպերհերոսներ, կատակներ, բացառիկ հարցազրույցներ ու բարձր տրամադրություն. այս ամենը «Վրիժառուները. Վերջնախաղը» ֆիլմի փակ ցուցադրության մասին է: Ահա օրվա լավագույն լուսանկարները կարմիր, ավելի շուտ՝ մանուշակագույն գորգի վրա:
Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում
- 27



























