Մարոկկոյի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Արաբական ազգերի գավաթի հաղթող։
Կատարում կայացած մրցաշարի եզրափակիչում մարոկկացիները լրացուցիչ ժամանակը ներառյալ 3-2 հաշվով հաղթեցին Հորդանանի թիմին։
Մարոկկոն մինչև 87-րդ րոպեն պարտվում էր, բայց փրկեց հանդիպումը, իսկ հաղթական գոլը խփեց 100-րդ րոպեին։
Մարոկկոն մրցաշարի հաղթող էր դարձել նաև 2012 թվականին։
Արաբական ազգերի գավաթ, եզրափակիչ
Հորդանան - Մարոկկո` 2-2 (լրացուցիչ ժամանակ՝ 0-1) (տեսանյութ)
Ալի Օլվան, 48, 68 (11մ) - Ուսամա Տանան, 4, Աբդելռեզակ Համդալա, 87, 100


