Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Ազեդին Ունահիի ծառայություններով, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Ֆրանսիական «Անժեի» 22-ամյա ֆուտբոլիստը Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկային կազմում մասնակցել է կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճած Մարոկկոյի հավաքականի բոլոր՝ 5 խաղերին ու թողել լավ տպավորություն։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը ձմեռային տրանսֆերտային պատուհանի ընթացքում։
Ազեդին Ունահին 2021 թվականից է խաղում «Անժեում»։ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 14 հանդիպման ու ստացել մեկ դեղին քարտ։


