Logo

Մարզաշխարհի չորս ներկայացուցիչ՝ հայտնի միլիարդատերերի ցուցակում

22:59 / 03.04.2024Բասկետբոլ
null

Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է աշխարհի հայտնի միլիարդատերերի թարմացված ցանկը, որում մարզաշխարհի չորս ներկայացուցիչ կա:

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը 3,2 միլիարդ դոլար կարողությամբ երրորդն է ցուցակում: Գոլֆիստ Թայգեր Վուդսը 1,3 միլիարդ դոլարով 10-րդն է, «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը՝ 1,2 միլիարդ դոլարով 11-րդը, իսկ կարիերան ավարտված բասկետբոլիստ Մեջիք Ջոնսոնը նույնքան կարողությամբ 12-րդն է:

Աշխարհի հայտնի միլիարդատերերը

  1. Ջորջ Լուկաս (ռեժիսոր, 79 տարեկան, 5,5 միլիարդ դոլար)
  2. Սթիվեն Սպիլբերգ (ռեժիսոր, 77 տարեկան, 4,8 միլիարդ դոլար)
  3. Մայքլ Ջորդան (նախկին բասկետբոլիստ, 61 տարեկան, 3,2 միլիարդ դոլար)
  4. Օփրա Ուինֆրի (հեռուստահաղորդավար, 70 տարեկան, 2,8 միլիարդ դոլար)
  5. Ջեյ Զի (ռեփեր, 54 տարեկան, 2,5 միլիարդ դոլար)
  6. Քիմ Քարդաշյան (հեռուստաաստղ, 43 տարեկան, 1,7 միլիարդ դոլար)
  7. Փիթեր Ջեքսոն (ռեժիսոր, 62 տարեկան, 1,5 միլիարդ դոլար)
  8. Թայլեր Փերի (դերասան, 54 տարեկան, 1,4 միլիարդ դոլար)
  9. Ռիհաննա (երգչուհի, 36 տարեկան, 1,4 միլիարդ դոլար)
  10. Թայգեր Վուդս (գոլֆիստ, 48 տարեկան, 1,3 միլիարդ դոլար)
  11. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլիստ, 39 տարեկան, 1,2 միլիարդ դոլար)
  12. Մեջիք Ջոնսոն (նախկին բասկետբոլիստ, 64 տարեկան, 1,2 միլիարդ դոլար)
  13. Դիկ Վուլֆ (պրոդյուսեր և սցենարիստ, 77 տարեկան, 1,2 միլիարդ դոլար)
  14. Թեյլոր Սվիֆթ (երգչուհի, 34 տարեկան, 1,1 միլիարդ դոլար)
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ