Logo

Մարզիչ, ով «հրեշ» է Հայաստանի գավաթակիր դառնալու գործում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.04.2018Հայկական ֆուտբոլ
30726907 933000613545411 8228456507847475200 o - Մարզիչ, ով «հրեշ» է Հայաստանի գավաթակիր դառնալու գործում

Գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղերից հետո հայտնի դարձան եզրափակչի մասնակիցները: Մայիսի 16-ին կայանալիք վճռորոշ խաղում պատվավոր մրցանակը կվիճարկեն երկրի չեմպիոն «Ալաշկերտն» ու փոխչեմպիոն «Գանձասար-Կապանը»:

Գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղերի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 12 հանդիպումներում դաշտի տերերը 4 հաղթանակ են տարել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 5 անգամ, 3 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

2 խաղում խփվեց նույնքան գոլ: Անցկացված 12 հանդիպումներում ընդհանուր առմամբ 32 գոլ է գրանցվել: Գավաթի մրցաշարի հանդիպումների միջին արդյունավետությունը բավական բարձր է՝ 2,66 գոլ մեկ խաղում:

30742012 934607406718065 6926511535128838144 o - Մարզիչ, ով «հրեշ» է Հայաստանի գավաթակիր դառնալու գործում

2. Հայաստանի գավաթի խաղարկությունների 27-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ եզրափակչում պատվավոր մրցանակը միմյանց հետ կվիճարկեն «Ալաշկերտն» ու «Գանձասար-Կապանը»: Ընդհանուր առմամբ գավաթի եզրափակիչ հանդիպումներում պատվավոր մրցանակը վիճարկել են 18 տարբեր զույգեր: Առավել հաճախ` 4 անգամ գավաթը վիճարկել են «Փյունիկն» ու «Բանանցը»:

3. Երրորդ անգամ հանդես գալով գավաթի կիսաեզրափակչում, «Ալաշկերտն» իր պատմության մեջ առաջին անգամ մտավ եզրափակիչ: «Բանանցի» հետ գավաթային 3-րդ դիմակայությունում ալաշկերտցիները ռևանշի հասան երկու տարի առաջ կիսաեզրափակչում կրած անհաջողության դիմաց (1-0, 1-2) և 2-րդ անգամ հաղթահարեցին մրցակցի արգելքը: Առաջին անգամ դա ալաշկերտցիներին հաջողվել էր գավաթի 2012/13թթ. խաղարկությունում (0-0, 0-0, 5-4՝ 11մ):

«Ալաշկերտը» գավաթի ընթացիկ խաղարկությունում 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, ինչը ռեկորդային ցուցանիշ է մրցաշարի մասնակից թիմերի մեջ: Չեմպիոնը նաև գավաթի ընթացիկ մրցաշարի ամենաարդյունավետ թիմն է՝ 3 խաղում խփելով 11 գնդակ: Ուստի պատահական չէ, որ մրցաշարի լավագույն ռմբարկուն ալաշկերտցի Արթուր Եդիգարյանն է, ում հաշվին 4 գոլ է գրանցված:

30709676 934572113388261 6297087243290935296 o - Մարզիչ, ով «հրեշ» է Հայաստանի գավաթակիր դառնալու գործում

4. Գավաթի մրցաշարերում «Գանձասար-Կապանին» վերջապես հաջողվեց ոչ միայն հաղթել «Շիրակին», այլև 3-րդ փորձից հաղթահարել շիրակցիների արգելքը: Մինչ այդ մրցակիցների միջև կայացած գավաթային 5 հանդիպումներից 2-ում հաղթել էին գյումրեցիները, 3-ում գրանցվել էր ոչ-ոքի: Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Գանձասար-Կապանն» առայժմ անպարտելի է՝ 4 հանդիպումներից շահելով 3-ը, մեկն ավարտելով ոչ-ոքի:

5-րդ անգամ հանդես գալով կիսաեզրափակչում, «Գանձասար-Կապանն» իր պատմության մեջ 2-րդ անգամ իրավունք ստացավ եզրափակչում վիճարկելու պատվավոր մրցանակը: 2013/14թթ. գավաթի խաղարկությունում պատվավոր մրցանակը նվաճելու «Գանձասար-Կապանի» առաջին փորձն անհաջող էր: Կապանցիները Սերգեյ Պուչկովի գլխավորությամբ վճռորոշ խաղում 1-2 հաշվով զիջել էին «Փյունիկին»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ