«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավյեր Մասկերանոն անդրադարձել է թիմի առաջատար Լիոնել Մեսիի վնասվածքին:
«Մեսին ազդրի մկանի անհարմարություն զգաց, վնասվածքի լրջությունը մենք կիմանանք միայն վաղը… Բայց այն կարող է այնքան էլ լուրջ չլինել, քանի որ նա ուժեղ ցավ չի զգացել, պարզապես անհարմարություն»,- ասել է արգենտինացի մասնագետը:
Հիշեցնենք, որ 38-ամյա Մեսին մեքսիկական «Նեկակսի» դեմ Լիգայի գավաթի տնային խաղի 10 րոպեին վնասվածք է ստացել և հարկադրված փոխարինվել:
❗️🗣️ Mascherano: "Messi felt discomfort in the hamstring muscle, and we won’t know the extent of the injury until tomorrow… But it might not be too serious because he didn’t feel severe pain, just discomfort." pic.twitter.com/Jzbmuofk8V
— The Touchline | 𝐓 (@TouchlineX) August 3, 2025


