Logo

Մասկերանոն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 16.11.2020ՍՊՈՐՏ
skysports javier mascherano 5173717 - Մասկերանոն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:12

-

-

«Բարսելոնայում», «Լիվերպուլում» ու Արգենտինայի հավաքականում իր ելույթներով հայտնի Խավիեր Մասկերանոն հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։

36-ամյա խաղացողը հանդես էր գալիս Լա Պլատան ներկայացնող «Էստուդիանտեսի» կազմում։

«Եկել է ժամանակը ավարտելու կարիերաս այն իրադարձությունների պատճառով, որոնք տեղի են ունեցել իմ անձնական կյանքում վերջին ամիսներին։ Այդ մասին էի մտածում ամբողջ ընթացքում, ու այս պահին դա ամենաճիշտ որոշումն է։

Միշտ ապրել եմ իմ մասնագիտությամբ՝ ներդնելով առավելագույնը։ Բայց վերջերս զգում եմ, որ ինձ համար բարդ է։ Ընդ որում՝ չեմ ուզում անարգալից լինել «Էստուդիանտեսի» նկատմամբ, որոնք ինձ հավատացել են ու շանս են տվել վերադառնալ Արգենտինայի հավաքական։

Համաճարակի պայմաններում առաջնություններից վերսկսումից հետո մտածում էի, որ նորից կզգամ ուժ, բայց բանն այն է, որ չկարողացա։ Բոլորի նկատմամբ ունեցածս հարգանքով եկել է ժամանակը մի կողմ քաշվելու ու ավարտելու այս մրցավազքը»,-գրել է Մասկերանոն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ