Ամերիկյան «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն մեկնաբանել է թիմի ավագ Լիոնել Մեսիի վերադարձը խաղադաշտ:
«Լեոն 3 հանդիպում բաց էր թողել: Իհարկե, մենք ցանկանում էինք, որ նա դուրս գա խաղադաշտ, բայց դրա համար անհրաժեշտ պահ էր հարկավոր:
Կարծում եմ՝ Մեսին լավ դրսևորեց իրեն խաղադաշտում և նույնիսկ կարողացավ գոլ խփել»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է ESPN-ը:
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը Ճամայկան ներկայացնող «Կավալյերի» դեմ (2-0) ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում փոխարինել էր Լուիս Սուարեսին և 92-րդ րոպեին աչքի էր ընկել գոլով: