Logo

Իլոն Մասկի հերքել է «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերելու մասին լուրերը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:05 / 17.08.2022• ՍՊՈՐՏ
Իլոն Մասկ-Մանչեսթեր Յունայթեդ

Tesla-ի գլխավոր տնօրեն, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հերքել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերելու մասին իր հայտարարությունը՝ նշելով, որ կատակել է:

Ավելի վաղ Մասկը Թվիթերում գրել էր՝ «Ես գնում եմ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Այս հրապարակումը մեծ հետաքրքրություն է առաջացրել Թվիթերի օգտատերերի շրջանում: Տվյալ գրառումն ունեցել է 32 հազար մեկնաբանություն և ավելի քան 430 հազար հավանում։

«Լո՞ւրջ ես ասում» մեկնաբանություններից մեկին Մասկը պատասխանել է՝ «Ո՛չ, սա հին կատակ է Թվիթերում։ Ես սպորտային թիմեր չեմ գնում»:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատկանում է Գլեյզեր ընտանիքին։ Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկել է 2 պարտությամբ՝ զիջելով «Բրայթոնին» (1-2) և «Բրենթֆորդին» (0-4):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ