«Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվող Մեյսոն Գրինվուդի հետ կապված բոլոր ապրանքները հեռացրել է իր կայքից և առցանց խանութից։
Ներկայումս հնարավոր չէ գնել Գրինվուդի անունը կրող շապիկ կամ այլ ապրանք: Ակումբի առցանց խանութում «Գրինվուդ» բառը որոնելիս ավտոմատ համակարգը պատասխանում է. «Կներեք, Ձեր հարցմամբ ապրանքներ չեն գտնվել»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 20-ամյա ֆուտբոլիստի ընկերուհին՝ Հարիետ Ռոբսոնը, իր մարմնի վրա ծեծի հետքեր էր ցույց տվել և Մեյսոնին մեղադրել էր սեռական բռնության համար։ «Մանչեսթեր Յունայթեդը» Գրինվուդին հեռացրել է թիմի մարզումներից նրա դեմ ուղղված մեղադրանքների պատճառով, իսկ ոստիկանությունը ձերբակալել է անգլիացուն:
Ակումբը նաև հայտարարել է, որ ֆուտբոլիստը չի վերադառնա մարզումներին, քանի դեռ իրավիճակը չի հստակեցվել: