Աշխարհի 50-րդ ռակետ Մատեո Բերետինին հաղթել է Կիտցբյուելի ATP-250 շարքի մրցաշարում։
Ավստրիայում կայացած մրցաշարի եզրափակիչում իտալացի թենիսիստը 7-5, 6-3 հաշվով առավելության է հասել Հյուգո Գաստոնի (Ֆրանսիա, 91-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևել է 1 ժամ 22 րոպե։
Բերետինին մրցաշարի ընթացքում մրցակցիներին չի պարտվել ոչ մի սեթ, վաստակել է 250 միավոր և ATP դասակարգման աղյուսակի հերթական թարմացումից հետո կբարելավի դիրքը 10 կետով ու կբարձրանա 40-րդ տեղ։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ իտալացին նվաճել էր նաև Գշտադի ATP-250 շարքի մրցաշարի տիտղոսը։


