Logo

Մատեու Լաոսը կարող է կարևոր պաշտոն ստանալ իսպանական ֆուտբոլում

13:18 / 18.02.2025• Ֆուտբոլ
null

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) մրցավարական կորպուսում կարող են լուրջ փոփոխություններ լինել, և Մատեու Լաոսը կարող է նշանակվել կորպուսի ղեկավար, հայտնում է AS-ը:

Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Մեդինա Կանտալյեխոն, որը նշանակվել է դեռ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախորդ նախագահ Լուիս Ռուբիալեսի ղեկավարման ժամանակ: Պաշտոնյան, սակայն, չի վայելում նոր ղեկավարության լիարժեք վստահությունը: Ակնկալվում է, որ Կանտալյեխոյի հետ կհեռանա նաև VAR համակարգի բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսը:

Ֆեդերացիան դիտակում է մրցավարական կորպուսի ղեկավարի թեկնածուներին, որոնց թվում են նաև Գոնսալես Վասկեսը, Ալոնսո Ֆեռնանդեսն ու Ֆեռնանդես Բորբալանը:

Ըստ աղբյուրի՝ Լաոսին չեն սիրում գործող մրցավարներից շատերը և չեն աջակցելու նրան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ